Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:48 17-02-2023

Տիկին Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը․ Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատեցի, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փաստաբան «պաշտպաններից» մի կին մանրամասն պատմելով Սեդա Սաֆարյանի ՄԻԵԴ-յան գործունեությունը անդրադաձել է նաև վերջին շրջանում լայն քննարկման առիթ դարձած՝ ՍԴ դատավոր-փաստաբան համատեղության թեմային:

Այդ պատմության մեջ «պաշտպան»-ը մասնավորապես նշել է, թե Սեդա Սաֆարյանը բոլորիցս լավ իմանալով, որ իրավունք չունի զբաղվել փաստաբանությամբ՝ վտանգելով իրեն, գնացել է այդ քայլին (փաստաբանություն է արել) հանուն Վարդենիսի դեպքով անցնող տուժողոների իրավունքների պաշտպանության:

Նա նաև նշել է, որ իր երազանքների դատավորը հենց տիկին Սաֆարյանն է:

Գիտե՞ք ինչն է այս պատմության մեջ ամենածանրը․ եթե տիկին Սաֆարյանը չխախտեր օրենքը և ՍԴ անդամի համատեղությամբ չաներ այդ գործով փաստաբանություն, ապա հնարավոր կլիներ իրականում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, և ոչ թե այդ ապօրինության հետևանքով դատարանն առանց քննության կթողներ վերաքննիչ բողոքը:

Այսինքն, ստացվում է, որ տիկին Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել