copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:19 17-02-2023

Իմ ազատման հետ «Համմեր»-ի դեպքը միգուցե ինչ-որ առումով կապ ունի, միգուցե՝ չունի. Արթուր Ումրշատյան

««Համմեր»-ի դեպքը միգուցե ինչ-որ առումով կապ ունի, միգուցե չունի, չեմ կարող ասել»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նրա աշխատանքից ազատումը կապ ունի երեկ Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարդորդի հետ:

Դեպքից հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ այն մասին, որ պարեկները ոչ պրոֆեսիոնալ էին գործել:

Հիշեցնենք, որ վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության և քաղաքացիների մեքենաներին:

«Ուժային կառույցներում կա ենթակայություն: Վերադասը ոնց որոշում է, այդպես լինում է: Այսինքն՝ մենք զինվորականներ ենք, սպա ենք, և մեր պոտենցիալը որտեղ որ հարմար են գտնում օգտագործելու, այնտեղ էլ օգտագործում են»,- ասաց նա:

Հարցին՝ աշխատանքի այլ առաջարկ ունի՞, Ումրշատյանն ասաց. «Այս պահին, ճիշտն ասած, կոնկրետ առաջարկ չունեմ: Հետագայում կերևա»:

Հիշեցնենք, որ Ումրշատյանն օրեր առաջ է ազատվել ՆԳՆ պարեկային ծառայության պետի պաշտոնից: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 8-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի