Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 17-02-2023

Նոր վերանորոգված գետնանցումը չունի թեքահարթակ․ ջրամեկուսացումը լավ չի արվել, առաստաղը կաթում է

Ավագանու գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը ճիշտ հարցադրում է արել, թե ինչո՞ւ նոր վերանորոգված գետնանցումը չունի թեքահարթակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Նախկինում ուներ:
Ինձ նաև այլ հարց է հետաքրքրում:

Տեղեկացա, որ այդ տարածքը մասնավորին է տրվելու կառավարման՝ պայմանով, որ վերելակներ կառուցեն մատչելիությունն ապահովելու համար:

Ի՞նչ է ստացվում: Երևանցիների գրպանից 50 մլն ենք ծախսել, նորոգել, որ հրապուրի՞չ լինի մասնավորի համար:

Միևնույն ժամանակ մեր իսկ ձեռքով հաշմանդամներին, մանկասայլակով մայրիկներին զրկել ենք գետնանցումից օգտվելու հնարավորությունից մինչև վարձակալեն, վերելակ կառուցեն:

Սա նորմա՞լ է:
Ի դեպ, քաղաքացուց ահազանգ ունեմ (համարն ու հասցեն չեմ տա, ուզում է կախեք), որ ջրամեկուսացումը լավ չի արվել, առաստաղը կաթում էր, դրա համար են ծածկել կախովի առաստաղով: Տեսանյութը՝ մեկնաբանություններում:

Սա ճի՞շտ է: Ուշադրություն, հարց է, ոչ թե հայտարարություն, որ հետո ձեր նյութերում չաղավաղեք, ոնց Լամբադա կամրջի դեպքում էր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» կոչվող շենքի դիմացի գետնանցումը բացվել է։ Երեկ՝ փետրվարի 16-ին, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գետնանցման մուտքի մոտ կտրել է կարմիր ժապավենը։

Այս թեմային նաև անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ գրելով, որ այս ստուգարքն էլ չհանձնեց Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ