Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:28 16-02-2023

Վերջ տվեք Սիրիայի դեմ պատժամիջոցներին. Արամ Ա-ն Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին գրում է «Գանձասարը»։

Նա նշել է, որ իր համար միշտ հատուկ ուրախություն է լինել Սիրիայում, մի երկիրը, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հայրենիքը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։

«Աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի զավակները երբեք չեն մոռանա Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սերը, վստահությունն ու զորակցությունը հայ ժողովրդի նկատմամբ։

Այսօր, սակայն, վշտաբեկ սրտով ու ցավով եմ այցելել Սիրիա և ականջալուր ու ակատես եմ երկրաշարժի հետևանքով ահավոր ավերածություններին ու մարդկային զոհերին, ինչպես նաև անտուն մնացած բազմաթիվ ընտանիքներին։ Փաստորեն, ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։

Երկրաշարժի ծանր հետևանքները կարող է ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն։

Հետևաբար, միջազգային համայնքը չի կարող անտարբեր մնալ մարդկային այս ահավոր ողբերգության նկատմամբ։ Նման իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, անհրաժեշտ է իրար օգնել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում. երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում (Ա.Կր 12.26)։ Այսօր միջազգային համայքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային։

Արդ, իմ ձայնը միացնելով Սիրիայի եկեղեցիների հոգևոր պետերի հավաքականին ձայնին՝ կոչ եմ ուղղում միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկա ահավոր վիճակից»։



Հիշեցնենք, որ Արամ Առաջինն այսօր մեկնել է Հալեպ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան