Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:11 16-02-2023

Այլ երկրներում թունելում Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ» ես ընկնում, մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի, Լոռու մարզի Պուշկինոյի և Սպիտակի թունելները կբարեկարգվեն։ Ճիշտ է, այդ թունելները մի քիչ լուսավորել ու վերականգնել ենք, բայց որ մտնում ես, ոնց որ ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» հիշեցնի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի՝ Պուշկինոյի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի, ասենք՝ այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած, ոնց որ «լիս աշխարհ» ես ընկնում, իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի», - նշեց Փաշինյանը։

Խոսելով ճանապարհաշինական ծրագրերից, վարչապետը հայտնեց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ ավարտված հատվածով ու գոհ է մնացել կատարված աշխատանքից։

«Կարծես թե մենք առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել։ Եվ ես նախարարին ասել եմ, որ եթե մի տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ուրեմն մենք իսկապես նոր որակի ճանապարհ ենք ստացել»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ թեև ճանապարհը դեռ ամբողջությամբ չի կահավորվել ճանապարհային նշաններով, բայց կարելի է արձանագրել, որ Հայաստանում երբեք այդ որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել։

Համայնքային ճանապարհներից էլ վարչապետն առանձնացրեց Հրազդան-Բջնի ավտոճանապարհը` նշելով, որ համայնքային ճանապարհների ոլորտում ևս Հայաստանը նոր ստանդարտների է ձգտում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին