copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:54 16-02-2023

Չեն թողնում, որ մենք մեր իրերը վերցնենք, անգամ փաստաթղթերը

Առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկանները եկան, տղամարդկանց քաշքշելով մտցրեցին մեքենան տարան: Այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողներին պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ալլա Էվանյանը:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են և բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով:

«Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է, ամուսնուս էլ են տարել: Թող թողնեն մեզ, հանգիստ ապրենք: Իմ ամուսինը 15 օր առաջ է իջել պոստերից, երկու աղջիկներս էլ են պոստերում: Ո՞ւմ համար, էս պետության համար, որ մեզ հանի, գցի քուչե՞քը:

Ասում է՝ քեզ տեղ կտանք, կապրես: Այսինքն էդ տեղը որտե՞ղ ա, չեն ասել: Մեզ հանել են դուրս, ես էս ցրտին ո՞ւր գնամ: Վարձով էի ապրում, 500 հազար վարձ էի տալիս, հիմա ո՞ւր գնամ: Չեն թողնում, որ մենք մեր իրերը վերցնենք, անգամ փաստաթղթերը: Ես մնալու եմ այստեղ, մինչեւ տեսնեմ ինչ է լինում: Անգամ չգիտեմ՝ ամուսնուս որ բաժին են տարել: Կսպասեմ իրեն, գա, տեսնենք՝ ինչ ենք անում: Մենք Նիկոլ Փաշինյանի համար էդքան պայքարել ենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ նախկին շենքից բնակիչներին դուրս են հանում։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Շաբաթներ առաջ անջատել էին շենքի էլեկտրականությունը, բնակիչներն էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով միացնել հոսանքը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ