copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 15-02-2023

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների ու անվտանգության ապահովումն Ադրբեջանի ներքին հարցն է․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Արմեն Գրիգորյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի նախագծում առկա է դրույթ, որի համաձայն Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հաջըզադեն նշել է, որ հայկական կողմի նման «մանիպուլյացիաները» խոչընդոտում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության համար միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը և խաղաղության պայմանագրում նման դրույթ ներառելու ջանքերը լիովին անհիմն են և նման փորձերը բացարձակապես անհիմն են։ «Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռեւս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի համաձայնագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Հաջիզադեն։

Վերջինս հերթական անգամ պնդել է, որ Արցախն «Ադրբեջանի անբաժանելի մասն է և այնտեղ բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Նրա խոսքով՝ «Հայաստանի միջամտությունը Ադրբեջանի քաղաքացիների վերաինտեգրման գործընթացին, անընդունելի է»։

Հաջըզադեն հերթական անգամ պնդել է, որ «Ղարաբաղի հայ բնակիրների իրավունքների ու անվտանգության ապահովումն Ադրբեջանի ներքին հարցն է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել