copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:29 15-02-2023

Զիլան Տիգրիսը նվիրական երազանք ուներ․ Թուրքիայի երկրաշարժի զոհ դարձած հայ երգչուհու մասին

«Ծանր ապրումներ ունեցա, երբ իմացա, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել նաև հայ երգչուհի Զիլան Տիգրիսը։ Նրա հետ հանդիպել եմ Տիգրանակերտում։ Զիլանը ծնունդով Տիգրանակերտից էր։ Հոգում կարոտ ուներ ու կարոտով գնաց: Զիլանի հայերեն երգը ուրիշ էր, հուզիչ, լսողը կապրի մեր հողերը հետ բերելու հավատով»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Արևմտյան Հայաստան» կազմակերպության պաշտպանության միավորման ուժերի հասարակության հետ կապերի վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանը:

Ռուզաննա Խաչատրյանը հայտնեց, որ Զիլանի ամուսինն էլ է հայ եղել․ «Երկուսն էլ երկնքում են, հաստատ․ երկար զրուցել ենք։ Ես պատմել եմ մեզ բաժին հասած Հայաստանից, իրենք՝ արևմտյան հատվածից։ Զալդաշ Չանքայանը և Զիլանը հրաշալի զույգ էին․ ցավալի է, որ աղետի զոհ դարձան»։

Ռուզաննա Խաչատրյանը Զիլան Տիգրիսին պետք է դիմավորեր․ սպասում էր այդ օրվան։

«Երգչուհին շատ էր ցանկանում մեկ անգամ ևս լինել Հայաստանում։ Ցանկանում էր, որ այդ օրը լինի ապրիլի 24-ը։ Նրա մեծ երազանքը իրականացնելու է ընկերուհին՝ Արմին Մինասը, ով Հայաստան կգա ապրիլի 19-ին։ Նա ապրում է Դերսիմում»,- հայտնեց Ռուզաննա Խաչատրյանը։

Հայրենասեր հայուհին ցավ է զգում նաև երկրաշարժի զոհ դարձած հայ երգիչ Ստեփանի ու նրա եղբոր՝ Սևակի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ