copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:33 15-02-2023

Երևանն ու Անկարան նոր թափ կհաղորդեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին. Սերդար Քըլըչ

Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Երևանն ու Անկարան համաձայնության են եկել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: Այս մասին Քըլըչն ասել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին։

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ասել է թուրք դիվանագետը։

Քըլըչը նաև վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում