copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:27 14-02-2023

Անիծված վայրը. ինչի հետևանք են Զոդի կամրջի մոտ հաճախակի դարձած վթարները

Երեկ՝ ժամը 20։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մոտ երկու ամիս առաջ այդ տարածքում նորից վթար էր եղել, որից հետո խոսվու էր այն մասին, որ այդ տարածքում պետք է ճանապարհային նշաններով պատշաճ կահավորում արվի։

Այսօր Oragir.News-ի հետ զրուցում ՆԳՆ մամուլի խոսնակ Զարզանդ Գաբրելյանն ասաց, որ այդ ճանապարհների կառավարումը տարածքային ինքնակառավարման մարմնի տիրույթում է գտնվում։

Ճանապարհայն դեպարտամենտից էլ Լիլիթ Գրիգորյանը Օragir.News-ի հետ զրույցում ասաց. «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները կահավորված են անհրաժեշտ անվտանգության տարրերով։ Ընդ որում, անվտանգության կահավորանքը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ (նախկինում Ոստիկանություն) հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ վթարին, ապա նախ պետք է պարզվի, թե ինչ պատճառով է տեղի ունեցել վթարը, գուցե այն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանք է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը