copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:47 14-02-2023

Նախկին պատգամավորի որդին, ով առևանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն, հիվանդանոցից փախել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ փետրվարի 13-ին, Արարատի մարզում առևանգված Toyota Land Cruiser Prado-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։

Պարզվել է՝ VAZ 2104-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ղազարյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Պարզվել է, որ ավտոմեքենան, ըստ «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն՝ 66-ամյա Արմեն Սարգսյանի հայտարարության, Toyota-ն առևանգել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Գևորգյանը, ով այնուհետև ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նույն օրը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն, երբ նա իմացել է, որ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանի ստացված օպերատիվ տեղեկություններով ինքը գտնվում է հիվանդանոցում, այնտեղից դիմել է փախուստի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի