copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:29 25-10-2023

Հայտնաբերվել են դատավորի եղբոր տունը թալանողներն ու գողոնի մի մասը․ նրանք կասկածվում են ԱԱԾ գեներալի և հայտնի գործարարի տները թալանելու մեջ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, հայտնաբերվել են հոկտեմբերի 15-ին Կոտայքի մարզում «Նազարյանշին» ՍՊԸ-ի տնօրենի տնից գողություն կատարողնեը, ինչպես նաև գողոնի մեծ մասը։

Գ․Շամշյանի տեղեկություններով, կասկածյալներն են Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Հ․-ն, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Կ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամանակավորապես Կոտայքի մարզում բնակվող, 34-ամյա Մայիս Գ․-ն։ Նշված անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ քննիչ Գ․Դալլաքյանի որոշմամբ, ձերբակալվել են։

Գ․Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք կասկածվում են մի քանի անձանց տներից նույնպես գողություններ կատարելու մեջ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության գեներալներից մեկի և հայտնի ռեստորանային համալիրներից մեկի սեփականատիրոջ տներից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում