Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:24 14-02-2023

Անպատրաստ զինվորը իրավունք չունի սահման պահել. Արմեն Դորունց

«Մեր կազմից մի մասը այս պահին գտնվում է սահմանին, պահպանում են սահմանի տարբեր հատվածներ։ Նրանք հանդիսանում են նաև պայմանագրային զինծառայողներ, քանի որ համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ։ Տղաներ ունենք Ջերմուկում, Վարդենիսի տարբեր հատվածներում, Մեղրիում և ունենք առանձին ստորաբաժանումներ»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց Դոնի մեծագույն զորքի՝ Հայաստանի Հանրապետությունում առանձին կազակական միավորման նախագահ, գեներալ-մայոր Արմեն Դորունցը։

Արմեն Դորունցը մասնակցել է արցախյան երկու պատերազմներին, բարձրաստիճան զինվորական է։

Հարցին, թե Հայաստանի Հանրապետությունը ունի կազմավորված բանակ, բայց համագործակցում է ռազմահայրենասիրական կառույցների հետ, արդյոք դա ճիշտ է, Արմեն Դորունցը արձագանքեց․ «Մեր ազգաբնակչությունը պետք է միասնական լինի, և սահմանը՝ անխախտ։ ՊՆ-ն ճիշտ սկզբունքով է աշխատում, պայմանագրային զինծառայողների կարիքը սահմանին անհրաժեշտություն է»։

Գեներալ-մայորը ընդգծեց՝ իրենց կազմակերպությունը աջակցություն է ստանում նաև Ռուսաստանի Դաշնությունից։

«Մեր կազմակերպության անդամները ունեն լուրջ ռազմական պատրաստվածություն։ Անպատրաստ զինվորը իրավունք չունի սահման պահել։ Սա շատ կարևոր խնդիր է»,- եզրափակեց Արմեն Դորունցը։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը