Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:51 14-02-2023

Ինչ ձեռք է տալիս, ճխտում եք չզեկուցվողների մեջ. Անի Խաչատրյանը՝ քաղաքապետին

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել և օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող:

Նախքան քվեարկությունը «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց 8-րդ հարցը չհամարել չզեկուցվող. «Որովհետև մի տեսակ, էն ինչը ձեռք է տալիս, սկսեցինք ճխտել չզեկուցվողների տակ, երևի վախեր ունենք այս չզեկուցվողների մասին խոսելուց»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանը հետաքրքրվեց, թե ինչու 8-րդ հարցը չլինի չզեկուցվող, ինչին Անի Խաչատրյանն արձգանքեց. «Ես ելույթ կունենամ, կհասկանաք՝ ինչու չլինի չզեկուցվող: Որովհետև հողի նշանակության մասին հարցերը գալիս են զեկուցվող, իսկ սա չզեկուցվող»: Նա նաև նկատեց, որ համնման հարցեր կան, որ զեկուցվող են:

Նշենք, որ օրակարգի 8-րդ հարցը վերաբերում է նախկինում կայացված որոշումներից մեկն անվավեր ճանաչելուն: Խոսքը Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը. Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 10 որոշման մասին է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին