copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:38 13-02-2023

Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, կողմերը հուշագրի շրջանակներում պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։

«Պետդումայում երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սագիբա Գաֆարովայի հանդիպումը։ Վյաչեսլավ Վոլոդինը և Սագիբա Գաֆարովան ստորագրել են Պետդումայի և Միլի Մեջլիսի միջև համագործակցության համաձայնագիր։ Սա առաջին նման համաձայնագիրն է Ադրբեջանի խորհրդարանի հետ։ Բացի այդ որոշում է ընդունվել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Վոլոդինի խոսքով՝ Պետդումայի և Միլի Մեջլիսի պատգամավորները պետք է աշխատեն նախագահների մակարդակով ընդունված որոշումների օրենսդրական աջակցության համար, ինչին սպասում են Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիները։ «Մեզ համար սա ոչ միայն շատ կարևոր, այլև պատասխանատու քայլ է հարաբերությունների կառուցման ուղղությամբ, քանի որ խոսքը նոր ձևաչափերի ներդրման, դրանք կոնկրետ բովանդակությամբ լցնելու մասին է։ Եվ համաձայնագիրը պետք է լուծի այս խնդիրը»,- ասել է Վոլոդինը՝ կոչ անելով համապատասխան հանձնաժողովների մակարդակով ավելի ակտիվ զարգացնել փոխգործակցությունը։

Սաբիհա Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսության մեջ Ռուսաստանի Դաշնության կատարած ներդրումների ծավալը աճել են։ Նա կարևորել է նաև երկու երկրների փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում ոչ մի ռուսական դպրոց չի փակվել։

«Գործում է 340 ռուսական դպրոց, ուսուցումը ռուսերենով անցկացվում է Ադրբեջանի 27 բուհերում: Ռուսաստանի Դաշնությունում շատ մեծ թվով ադրբեջանցի ուսանողներ կան: Սա նաև մեր ժողովուրդների, հատկապես երիտասարդության միջև առկա հարաբերությունների ցուցանիշն է»,- ասել է Գաֆարովան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը