copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:07 13-02-2023

Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ներգրավման օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը. Վոլոդինի զգուշացումը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Վոլոդինն այս մասին ասել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Վոլոդինը շեշտել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ հնարավոր չի եղել լուծել մեկ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ։ Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելը, մենք պետք է պատասխանենք՝ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է, նման օրինակ չկա»,- ասել է նա։

Պաշտոնյան հիշեցրել է նաև Ուկրինային վերաբերյալ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին հայտարարություններ։ «Ինչպես հիմա պարզվեց, նրանք խաբեցին ամբողջ աշխարհին, ստեցին, ստեցին, իրենք էլ պատերազմի էին պատրաստվում»,- հայտարարել է նա։

ՌԴ Պետդումայի նախագահը կոչ է արել նախքան Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելը լավ մտածել՝ հաշվի առնելով, թե դա ինչպես է ավարտվել Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների պարագայում։ Նրա խոսքով՝ այս կառույցների ներգրավումը կսրի իրավիճակը և ավելի շատ խնդրներ կստեղծի։

«Ուստի նրանք, ովքեր ցանկանում են ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածեն և կշռադատեն, թե ինչպես դա կարող է ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- շեշտել է Վոլոդինը։

Վերջինս նաև հորդորել է առաջնորդվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով կայացրած որոշումներով և կատարել դրանք։ «Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ներգրավման օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին