copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:32 13-02-2023

Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները:

Հանձնաժողովոից հայտնում են, որ նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը:

Բարձրացված խնդիրներ
Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։

Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:

Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:

Հանձնաժողովի կողմից մշակված առաջարկներ
Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ:

Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:

Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին