copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:18 13-02-2023

Փորձագետը չի բացառում, որ իշխանությունները կարող են ծնողների միջոցով ազատվել դպրոցի անցանկալի տնօրեններից

«Սա նոր կատարվող փոփոխություն չի, դա նախկինում էլ կար, եթե նայենք նախկին կանոնադրությունը, այնտեղ էլ կետ կար, որ ծնողները կարող են անվստահություն հայտնել տնօրենին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով դպրոցներում սահմանված կարգի մասին, համաձայն որի՝ ծնողները կարող են անվստահություն հայտնել տնօրենին։

«Նախկինում դա ձևական կետ էր, հիմա հնարավոր է՝ ավելի ռեալ մեխանիզմներ ստանալ, նախկինում ինքը հռչակագիր էր, բայց հստակ չէր, թե դա ոնց պետք է արվի, հիմա գուցե մշակվի մեխանիզմներ և, անհրաժեշտության դեպքում, ծնողները դա կարողանան կիրառել»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ նորությունն այն է, որ արդեն դպրոցական խորհուրդն էլ կարող է անվստահություն հայտնել տնօրենին, դա փոփոխություն չի միշտ եղել է այդպիսի կետ, ուրիշ խնդիր, որ դա երբևէ գուցե ծնողները ոչ իմացել են, ոչ էլ կիրառել են։ «Բայց նախկին կանոնադրության մեջ էլ կար, որ ծնողական կոմիտեն կարող է անվստահություն հայտնել տնօրենին»,- նշեց Խաչատրյանը։

Հարցին, թե սա կարող է գործիք հանդիսանալ իշխանությունների ձեռքին անցանկալի տնօրեններից ազատվելու համար՝ Խաչատրյանն ասաց. «Հա, իհարկե, կարող է լինել այդպիսի բան, բայց մինչև հիմա բանը դրան չի հասել, այսինքն՝ իշխանությունն իր լծակներով է դրան հասել, բայց չեմ բացառում, որ ինչ-ինչ իրավիճակում դա կօգտագործվի, բայց տնօրեններն էլ իրենց հերթին բավական զգոն են, որ այդ հարվածի տակ չընկնեն»։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը չմոռացավ նշել, որ տնօրեններն էլ այդ առումով չափազանց զգուշավոր են և պայքարելու որոշակի մեխանիզմներ ունեն։ «Ավելի զգուշավոր են, ավելի մեծ ուշադրություն են դարձնում լավ հարաբերություն ունենալուն ծնողների հետ, ղեկավարների հետ, բայց ինչ-ինչ իրավիճակներում չի բացառվում, որ այդ կետը կկիրառվի։ Եղել են այդպիսի դժգոհություններ, բայց այդպես ինչ-որ տոտալ անվստահության չի վերաճել»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ