copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:38 12-02-2023

Ստեփանակերտում «Ford Focus 2.0»-ի 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհուն

Փետրվարի 11-ին ժամը 18:55-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 33-ամյա բնակիչը վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհի Մ. Բ.-ին։

Պատահարի հետևանքով վերջինս աջ արմնկահոդի քերծված վերք ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Հատկապես հովհարային անջատումների ժամանակ, և’ վարորդները և’ հետիոտները պարտավոր են հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել զգոնություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ