copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 10-02-2023

Եթե շինարարները մյուս շենքներն էլ իրենց միության չափանիշներով կառուցեին, ապա այսքան զոհեր չէին լինի. Մարաշում կանգուն մնացած շենքը քննարկումների տեղիք է տվել

Թուրքիայի էլեկտրատեխնիկական ինժեներների պալատի խորհրդի նախագահ Մահիր Ուլութաշը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ փետրվարի 6-ի երկու ավերիչ երկրաշարժերից տուժած Մարաշ քաղաքում մի շենք կանգուն է մնացել, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ինչպես իր թվիթերյան էջում գրել է Ուլութաշը, շենքը Մարաշի շինարարների և ինժեներների միության նահանգային գրասենյակն է։

Կանգուն մնացած շենքի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարակից շինությունների մեծ մասը փլուզվել է։

Ուլութաշն ընդգծել է, որ նույնիսկ նման մեծ երկրաշարժերի պարագայում կարելի է կառուցել այնպիսի շենքեր, որոնք ճարտարագիտության և գիտության շնորհիվ կարող են գոյատևել։

«Նկարում պատկերված շենքը Քաղաքացիական ճարտարագետների պալատի Քահրամանմարաշի նահանգային ներկայացուցչության շենքն է: Խոսքերի կարիք չկա: Գիտությունն ու ճարտարագիտությունը բավական են շինություններ կառուցելու համար, որոնք կդիմանան նույնիսկ այդպիսի մեծ երկրաշարժին: Բավական է, որ գիտությունն ու տեխնոլոգիան կիրառվեն ի շահ ժողովրդի»,- գրել է նա։

Նկատենք, որ սոցցանցերում օգտատերերը գրել են, որ եթե շինարարները մյուս շենքներն էլ իրենց միության շենքի չափանիշներով կառուցեին, ապա այսքան զոհեր չէին լինի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 18 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել