Ուղիղ եթեր
Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:06 10-02-2023

Փաստաբանը, որը մասնագիտական հմտություն է ստանում, որպեսզի քաղաքացուն պաշտպանի, այսօր ինքը պաշտպանության կարիք ունի․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը հրավիրված ասուլիս ընթացքում՝ անդրադառնալով երեկոյան Էրեբունի բաժնում ծեծի ենթարկված փաստաբանների դեպքին, ասաց․

«Երևույթն ինչո՞ւ է անհանգստացնում։ Մենք երկար տարիներ նման միջադեպի հետ չենք առնչվել։

Անչափահասներին ոստիկանները բերման են ենթարկել և մեր գործընկերները գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպերաշխատողի հետ։ Եվ պատկերացրեք՝ Էրեբունի ոստիկանության բաժնում ոստիկանների ներկայությամբ հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են այդ առերես հարցաքննության ժամանակ, հետո էլ պռովոկացիայի արդյունքում դուրս են հանել և փաստաբանին միջանցքում այդ ոստիկաններով հարձակվել, ծեծել են, հայհոյել։

Մյուս փաստաբանը դուրս է եկել այդ ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել։ Բնականաբար, երեկ նաև Փաստաբանների պալատի նախագահն է գնացել դեպքի վայր։ Տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը ինչ որ վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժելու»։

Ըստ Արա Զոհրաբյանի, եթե նույնիսկ փաստաբանն է վիրավորանքներ հնչեցրել, դրա համար գոյություն ունի Փաստաբանների պալատ, որտեղ կարող էին իրենք դիմել և, եթե հանցավոր գործունեություն է պարունակ տվյալ արարքում, ի վերջո կա քրեադատավարական ընթացակարգ։

«Ինչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել։ Սա անընդունելի արարք է և ես կոչ եմ անում ոստիկանության պետին, Ներքին գործերի նախարարին արագ միջոցներ ձեռնարկել, այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել այդ ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ, պետք է առնվազն նրանց լիազորությունները կասեցվի»,- ասաց փաստաբանը։

«Փաստաբանը, որը երկար ժամանակ կրթություն է անցնում, մասնագիտական հմտություն է ստանում, որպեսզի քաղաքացուն պաշտպանի, այսօր ինքը պաշտպանության կարիք ունի, և ոստիկանների կողմից կարող է բորտ ուժի թիրախ դառնալ։ Մենք տրամադրված ենք այս հարցով ամեն ինչ ձեռնարկել, որպեսզի մեղավորները պատասխան տան»,- իր խոսքը եզրափակեց Արա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել