copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:53 10-02-2023

Գառնի գյուղում գործող ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Տարածքը պարեկները սահմանազատել են, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ տղամարդը, ում ծառից կախված հայտնաբերել է ֆերմայի աշխատակցուհին, ինքն էլ ահազանգել է Գառնու ամբուլատոր կենտրոն։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը