copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:40 25-05-2023

Տավուշում ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա իր մորը նամակ է թողել․ shamshyan.com

Shamshyan.com-ի հաղորդմամբ` Տավուշի մարզում, այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում