copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:14 09-02-2023

Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում, երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք․ Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի հետ, այս ժողովրդի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ ապրող մարդկանց հետ։ Ի՞նչ կապ ունի մեր առջև կանգնած պատմական ռիսկերի հետ։ Ոչ մի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում, երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք։

Իշխանության ղեկավարը մի քանի ծայրահեղ վտանգավոր միտք է հնչեցնում նույն ԱԺ-ում՝ զրո ռեակցիա, արտգործնախարարը նոր էսկալացիայի ռիսկի մասին է խոսում՝ զրո ռեակցիա։
Պատահական մեծամասնության ներկայացուցիչները 8-րդ դասարանի պատկերացումներով ելույթներ են ունենում։

Ինչպե՞ս է որոշվել, որ ընդդիմադիր խմբակցությունը «քաղաքական բլյուտենով» մի փուլ մասնակցում է, մի փուլ՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։ Ո՞վ է որոշել, որ ընդդիմությունն այս պահին պետք է ակտիվ մասնակցի ինչ-որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին։ Ո՞ր ընտրազանգվածն է ընդդիմությանը լիազորել ՔՊ-ի հետ խանդավառ լեզվակռվի։ Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ։

Սա շատ լուրջ թեմա է, որովհետև այս դատարկության պայմաններում պետություն պահելու ողջ բեռը լուռ կոնսեսուսով դարձյալ թողնվում է 18-20 տարեկանների, բանակի վրա։

Բովանդակային դատարկության ու մեր անելիքի մասին ավելի մանրամասն՝ իմ վաղվա հոդվածում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ