copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 09-02-2023

Անգամ լավ ընդդիմություն չեն եղել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսագետները պարբերաբար նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունները հատկապես ծախսային մասով իրականացնում են անարդյունավետ քաղաքականություն: «Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա՝ ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել:

Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ բողոքում էին հենց անարդյունավետ ծախսերից՝ տնտեսագետը նշեց. «Սկսենք նրանից, որ անգամ լավ ընդդիմություն չեն եղել:

Նրանք պոպուլիստական մակարդակով հանրահայտ թերություններ էին մատնանշում՝ չունենալով խորքային վերլուծություններ, գիտելիքներ ու տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀում: Այսօրվա կառավարության ղեկավարը ընդդիմություն եղած ժամանակ խոսում էր զուտ խոսելու համար, շատ դեպքերում՝ անբովանդակ: Խոսում էր հետագայում ձայների տեսքով ընտրությունների ժամանակ դիվիդենտներ ստանալու համար, ու նպատակը ոչ թե Հայաստանի հարատևմանն ուղղված գործողությունների կատարումն էր, այլ քվե ստանալը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ