Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:58 08-02-2023

Ինչու է Հայաստանում տեղակայվում ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը․ պարզաբանում է Փաշինյանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն չիրականացնելու մասով աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ-ինը` ոչ։

«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում և Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է:

ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այդ կազմակերպությունը շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր ունի, այդ թվում ճգնաժամային իրավիճակների արձագանքնման կանոնակարգ, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՄԵնք նրանցից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան` ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն մեզ ասել իենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի պատասխանը հստակ չենք ստացել»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ մյուս կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը․ «Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:

Նա հվելեց, որ այս հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները. «Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել