copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:45 07-02-2023

Երևանի ավագանու իմքայլական անդամը առաջարկել է գետնանցումները կահավորել հայ գործիչների լուսանկարներով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նամակով այսօր դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը։

«Այսօր դիմեցի Երևանի քաղաքապետին, որպեսզի օգտագործելով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը, որտեղ տեղադրված են հայ մեծերի նկարները, առաջարկել եմ հետևյալը.

Համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով,Բոլոր այն գետնանցումները, որոնք նախատեսվում է հանձնել մասնավորսեկտորին՝ մրցույթային պայման սահմանել վերոնշյալ կահավորանքի ձևը:

Այս գաղափարը նպատակ է հետապնդում՝ հայ մշակութային, քաղաքական, սպորտայինև այլ ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը ծանոթ դարձնել զբոսաշրջիկներին և ոչ միայն:

Մարդիկ հաճախ են լինում հասարակական վայրերում՝ հատկապես գետնանցումներում և այնտեղ տեղադրված յուրաքանչյուր դետալ մնում է մարդկանց տեսողական հիշողությունների մեջ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի