Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:18 06-02-2023

Սիրիայում փլատակներից դուրս է բերվել 593 մարդու մարմին

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 593-ի, տուժել է ավելի քան 1,4 հազար մարդ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

«Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 593, վիրավորվել՝ 1411 մարդ, այս տվյալները վերջնական չեն»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձել է 1939 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 1651 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 հազարը։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Մոսկվայի ժամանակով 13.25-ի սահմաններում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 7,6 մագնիտուդով, ըստ թուրք սեյսմոլոգների։

Ամենից շատ դիտված