Ներքին 3 տարի առաջ - 19:22 06-02-2023

Հրամանատարը մուրճով կոտրել է զինծառայողների հեռախոսները, զինվորներից մեկը լքել է զորամասը. Սերգո Հարությունյան

Կամավորական Արտակ Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգել է, որ որդին՝ պայմանագրային զինծառայող Սերգո Հարությունյանը, պարբերաբար խնդիրներ է ունենում զորամասի հրամատարության հետ։ Հայրը հայտնեց, որ նախօրեին երեխան լքել է զորամասի տարածքը, պատճառն այն է, որ իր փորձել են որդու միջոցով հեռախոս փոխանցել, իսկ հրամանատարը հայտնաբերել է որդու մոտ հեռախոսն ու մուրճով զորամասի աչքի առաջ կոտրել թե՛ իր որդու, թե՛ զորամասի մյուս զինծառայողների հեռախոսները։

«Երեխան 1 տարի, 1 ամիս է՝ ծառայում է Դիլիջանում։ Գիշերվա ժամը 12-ին դիվիզիոնի հրամատարը՝ Օթարյան ազգանունով, հանում է, թե բա հելի, մազերդ կտրի, սառը ջրով էլ գլուխդ լվա, երեխան ասում է՝ էս ժամին ոնց լվամ։ Ես եմ զանգում, հարցնում եմ՝ ցերեկն ինչ են անում, որ գիշերը պետք է սառը ջրով գլուխ լվանան։ Իրար չհասկացանք, խոսել եմ գնդապետի հետ, նա էլ փորձեց հարթել իրավիճակը, բայց սա պարբերաբար է կրկնվում։ Բանակում փորձում են կոտրել զինծառայողների ոգին»։

Հայրը կարծում է, որ որդու նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով, և որդու միջոցով փորձում են իր նկատմամբ ճնշում գործադրել։

«Ես իմ երեխային տվել եմ Ձեզ, պարո՛ն գնդապետ, թող գտնեն իմ երեխուն, բերեն։ Եթե իմ երեխու հետ մի բան կատարվավ հանկարծ, ո՛չ Պողոսյան Սասունը, ո՛չ էլ մյուսներն իմ ձեռքից չեն պրծնի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից