copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 06-02-2023

ԵՄ-ի և Ադրբեջանի գազային համաձայնագիրը դանակով հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի պատգամավորները քննադատել են Եվրամիությանը

Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի շարք անդամներ քննադատել են Եվրոպական միության ղեկավարությանը՝ Ադրբեջանի հետ գազային համագործակցության համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Инфотека-24 լրատվական գործակալությունը։

Մասնավորապես սենատոր Բրունո Ռետայոն ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության ընդլայնման ծրագրերը որակել է դանակով հարված հայերի թիկունքին։

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակով հարված է հայերի թիկունքին։ Մենք չենք կարող պաշտպանել զոհերին դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս ստոր համաձայնագիրը»,- իր թվիթերյան էջում գրել է սենատորը։

Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անն Լորանս Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին կոչ է արել դադարեցնել բռնապետների մասին հոգալը։

«Դադարեցրեք անարգել ԵՄ-ն։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է ԵՄ-ում արտադրենք վերականգնվող էներգիա։ Մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման գծի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել բնական գազի մատակարարումները Եվրոպա՝ այն հասցնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը