copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:30 06-02-2023

Թուրքական ընկերությունները չնայած արևմտյան պատժամիջոցներին ռուսական զինված ուժերին միլիոնավոր դոլարների մատակարարումներ են իրականացրել

Թուրքական ընկերությունները, չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին, շարունակում են Ռուսաստան արտահանել էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են ռուսական զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։

Հաղորդվում է, որ 2022 թվականին առնվազն 13 թուրքական ընկերություններ Ռուսաստան են արտահանել ավելի քան 18 միլիոն դոլարի ապրանքներ։ Առնվազն երեք դեպքում խոսքն ամերիկյան արտադրության ապրանքների մատակարարման մասին է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ այս ապրանքների գնորդները եղել են տասը ռուսական ընկերություններ, որոնք գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Մասնավորապես, Թուրքիայից մատակարարումներ ստացած ընկերությունների թվում The Wall Street Journal հիշատակում է ռուսական Tactical Missiles կորպորացիայի դուստր ձեռնարկությանը, որը զենք է արտադրում ռուսական նավատորմի համար, ինչպես նաև Promtechnologiya-ն, որը հրազեն է արտադրում։ Բացի այդ 2022 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական ընկերությունները շրջանցել են պատժամիջոցները՝ Ռուսաստան ուղարկելով վերելակներ, էլեկտրական գեներատորներ և ամերիկյան արտադրության այլ ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 15 միլիոն դոլար։

Նկատենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկարկից հետո արևմտյան երկրները մի շարք սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ արգելել երկրին բաղադրիչներ և տեխնոլոգիաներ մատակարարել, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ։ Որոշ պատժամիջոցներ սահմանվել են ավելի վաղ, երբ Ղրիմը ընդգրկվեց Դաշնության կազմում։

Այնուամենայնիվ, 2022 թվականի օգոստոսին բրիտանական պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի փորձագետները ուսումնասիրել են ռուսական ժամանակակից զենքի 27 տեսակի նմուշներ, այդ թվում՝ թևավոր հրթիռներ, կապի համակարգեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, որոնք ռուսական բանակն օգտագործում էր Ուկրաինայում։ Ուսումնասիրված նմուշներում փորձագետները հայտնաբերել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելյան Ասիայում արտադրված ու ներկրված դետալների առնվազն 450 տեսակ։ Ելնելով դրանից՝ փորձագետները եզրակացրել են, որ Ռուսաստանը շարունակում է շրջանցել պատժամիջոցները՝ գնելու այն, ինչ անհրաժեշտ է իր բանակին։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում