copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:39 05-02-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 114ա տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման բաժնի հերթապահ խումբը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` պատասխանատու Վելյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։Հրդեհի հետևանքով նշված տանն, ըստ նախնական տեղեկությունների, վարձակալական հիմունքներով բնակվող 59-ամյա Մերուժան Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Լևոնյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ