Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:02 04-02-2023

Հայաստանցին էդքան «դաբիցա ա» լինում Արցախի համար, խի՞ են ամբիոններից սխալ բաներ ասում. հարցում

Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի մասով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ:

Արսենյանը ընդդիմության լսումներին մասնակցելու իր որոշումը չի քննարկել թիմակիցների հետ, միանձնյա որոշում է կայացրել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ թեեւ որեւէ մեկին արգելված չի եղել մասնակցել այդ լսումներին, բայց որեւէ մեկի մտքով անգամ չի անցել, որ իրենց թիմից ինչ-որ մեկը կարող է գնալ ու մասնակցել մի քննարկման, որտեղ հավաքված է հայկական քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր թեւը:

ՔՊ-ականներից շատերն իրենց աշխատասենյակներում ուղիղ եթերով ընդդիմության քննարկմանը հետեւելիս են եղել, իրենց թիմակցին տեսել ու անակնկալի են եկել: Գուրգեն Արսենյանը, թերեւս, որոշել է գնալ ու միայնակ իր «կռիվը տալ» ընդդիմադիրների հետ:

Իսկական ֆուրոր էր ոչ միայն Արսենյանի մասնակցությունը, այլ նաեւ նրա ելույթը, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»: Oragir.News-ը հարցրել է քաղաքացիներին, արդյո՞ք համակարծիք են այդ մտքի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել