copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:23 03-02-2023

ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասին ԱԳՆ-ի իրազեկումը

ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին իրազեկում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Վրաստան
2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։

ԱՄԷ
ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։
Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ