copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:12 03-02-2023

Արտաքին քաղաքական հարցերը հեչ, տնտեսականը՝ մեջ. ի՞նչ դուրս կգա Փաշինյան-Միշուստին զրույցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի: Վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:

Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք: Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է 21 մարդ:

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որի ժամանակ մասնավորապես ՌԴ վարչապետը նշել է ՌԴ-ՀՀ տնտեսական կապի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ որևէ բան սպասել, բացի տնտեսական մասով, անիմաստ է։

Հարցին, թե նմանատիպ հանդիպումները, թեկուզ Արցախի հարցի կարգավորման հետ կապված, Բերձորի միջանցքի հետ կապված որքանո՞վ օգուտ կտան՝ պատասխանեց. «ՌԴ-ում Միշուստինը պատասխանատու է տնտեսական բլոկի համար, որը խիստ առանձնացված է, ու քաղաքական հայտարարություններ ինքը որպես այդպիսին չի կարող անել։ Նախ, Արցախի հարցը ՌԴ-ի համար արտաքին քաղաքական հարց է, և տնտեսական բլոկի պատասխանատուն, չեմ կարծում, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ կարողանա որևէ հարց քննարկել ու բանակցություններ վարել, նման բանակցություններ կարող են վարել միայն ՌԴ նախագահը, ԱԳՆ-ն ու խոսնակը, իսկ ֆունկցիոնալ առումով՝ միայն պաշտպանության նախարարությունը՝ խաղաղապահների հետ կապված։

Ես չեմ պատկերացնում՝ ինչ կարող են խոսել, կարող են խոսել տնտեսական հարաբերություններից. միայն դա։ Նմանատիպ հանդիպումները՝ ճանապարհների հետ կապված, եթե արդյունավետ բանակացություններ լինեն, կարող են օգուտ տալ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել