copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:04 02-02-2023

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հայաստանի բոլոր պոլիկլինիկաները ներկայումս ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։

Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի