Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 02-02-2023

Եվրոպական մի քանի երկիր դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը Ստամբուլում․ 9 երկրի դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ստամբուլում իրենց հյուպատոսությունների աշխատանքը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, եվրոպական երկրների որոշումը պայմանավորված է Ստամբուլում ահաբեկչական սպառնալիքի աճի հետ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թեմայի առնչությամբ հայտնել է, որ Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա նշել է, որ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով երկրի իրավապահ մարմինները 15 մարդու են ձերբակալել, որոնցից 5-ը կալանավորվել են։

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել 9 երկրի դեսպաններ։ Թուրքական պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր դիվագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն են կանչվել Անկարայում ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի , Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպաններն ու ներկայացուցիչները, որոնք անվտանգության նախազգուշացումներ են արել, կամ ժամանակավորապես փակել են Թուրքիայում իրենց դիվանագիտական ​​ու հյուպատոսական ներկայացուցչությունները։

Հանդիպման ընթացքում թուրքական կողմը ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր տեսակետը և հիշեցրել, որ Թուրքիայում բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային կոնվենցիաների հիման վրա։ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ նման միաժամանակյա գործունեությունը համաչափ և խոհեմ մոտեցում չի հանդիսանում։

Պաշտոնական Անկարան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման մոտեցումները ծառայում են բացառապես ահաբեկչական կազմակերպությունների նենգ օրակարգին։ «Ընդգծվել է, որ բարեկամ և դաշնակից երկրներն ակնկալում են Թուրքիայի անվտանգության ստորաբաժանումների հետ համագործակցել»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել