copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:10 02-02-2023

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձի մասին նոր մանրամասներ են հրապարակվել

Իրանական «Azariha» լրատվական կայքը նոր մանրամասներ է հրապարակել Յասին Հոսեյնզադեի մասին, ով նախորդ շաբաթ հարձակում էր գործել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Հաղորդվում է, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, իսկ նախկինում նա զբաղվել է մաքսանենգությամբ, որի արդյունքում երկու տարի առաջ նրան հաջողվել է զենք ձեռք բերել։

Կայքի տեղեկություններով՝ Հոսեյնզադեի եղբորը՝ Ռահմանին է պատկանում Ուրմիայում գտնվող «Ֆիզուլի» գրախանութը և «Շան Էի» հրատարակչությունը, որոնք քաղաքի հայտնի ազգայնական և պանազարական վայրերից են։ Նշվում է, որ գրախանութը մրցանակ է ստացել նաև Թուրքիայի հյուպատոսության կողմից։

Իրանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երկու եղբայրներն էլ կապված են եղել «Մուջահիդին է Խալք» խմբավորման հետ, որն Իրանում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Իրանի իշխանությունները հենց այս կազմակերպությանն են մեղադրում Սպահանում երկրի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա իրականացվախ հարձակման համար:

Լրատվական կայքը կարծիք է հայտնում նաև, որ հարձակումը կարող էր ուղղորդված լինել Ադրբեջանի կողմից։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի