copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:30 02-02-2023

Հավանաբար, որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում կա. Արծվիկ Մինասյանը՝ կացարանի հրդեհի մասին

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ասպարեզ է նետում մի թեզ ու բոլորով սկսում են այդ թեզը պաշտպանել, սա կասկած է հարուցում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի ողբերգական հրդեհին, որին զոհ գնաց 15 զինվոր:

«Քննությունը չավարտված, գոնե ակտիվ փուլ չմտած, ո՞նց են իրենց իրավունք վերապահում նման մեղադրանքներ հնչեցնելու:

15 զինվոր մի գիշերվա մեջ մոխրացնել ու սրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, սրա համար գլուխները պատով չտալ, ելել անընդհատ հիմար թեզեր մեջտեղ բերել, սա խոսում է այն մասին, որ էս մարդկանց համար ոչ միայն օրինականությունն է ոչ մի բան, այլև մարդկային արժեք, կյանք, հայրենիք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված դեպքի վերաբերյալ հնչող հայտարարություններում առկա հակասությունները, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Հավանաբար որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտումով: Ի՞նչ է նշանակում Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որ մի անգամ դեպքի վայր չեն այցելում, ընտանիքներին չեն այցելում: Ի՞նչ բարոյական ու քաղաքական իրավունք ունեն սրանք անընդհատ ինչ-որ մարդկանց մեղադրել»:

Նա նշեց, որ ընդդիմադիր գործիչները փորձ արել են այցելել դեպքի վայր, բայց իրենց մուտքն արգելել են: «Ի դեպ, հիմա էլ մեր պաշտպանության հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն զորակոչային շրջափուլում գնալ, ծանոթանալ, օգնել, օժանդակել, մերժումներ ենք ստանում: ՊՆ-ն մերժում է»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհից ժամեր անց վարչապետը ողբերգական դեպքի վերաբերյալ հանդես եկավ ենթադրություներով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում