copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 02-02-2023

Որոշ խաղաղապահներ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտ երկու ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, եւ չնայած միջազգային հանրության հորդորներին, տեսանելի չէ, որ մոտ ապագայում այն կբացվի: Թեպետ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունեն պարտավորություն միջանցքի պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ անվտանգ ու անարգել երթեւեկություն ապահովելու ուղղությամբ, սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Փոխարենը փորձում են ապահովել Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, որ սով կամ հակասանիտարական վիճակ չսկսվի:

Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ խաղաղապահներ նաեւ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա եւ բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, ախորժակն էլ փոքր չէ` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչեւ հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում