copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 01-02-2023

Բաքուն Թեհրանին մեղադրում է Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումը ահաբեկչություն որակելու փաստաթղթերի ընդունմանը խոչընդոտելու մեջ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հունվարի 27-ին տեղի ունեցած հարձակումը միջազգայնորեն դատապարտելու, կազմակերպիչներին և կատարողներին բացահայտելու ու ժամանակին պատժելու նպատակով՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման կոչեր պարունակող փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան միջազգային կազմակերպություններին և հարթակներին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հարձակման իրականացումից հետո մինչև այժմ այն դատապարտել են շուրջ 100 երկիր և մի շարք միջազգային կազմակերպությունների քարտուղարություններ։ Վերջիններս իրենց հայտարարություններում ընդգծել են, որ անհրաժեշտ է պատժել հարձակման պատասխանատուներին։

Պաշտոնական Բաքուն պնդել է, որ Իրանը ձգտում էր կանխել հարձակման ամբողջական բացահայտումն այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է, և որոնց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյին և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսին Ադրբեջանի կողմից ներկայացված կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերի դեմ, և խոչընդոտել է այդ փաստաթղթերի ընդունումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Չմիավորման շարժման անդամ 120 երկրներից միայն Սիրիան և Հնդկաստանն են պաշտպանել Իրանի դիրքորոշումը։ Բաքուն պնդում է, որ փաստաթղթերի ընդունմանը դեմ արտահայտվող երեք երկրների հիմնական պնդումն այն էր, որ առանձին երկրներում ահաբեկչական հարձակումները նախկինում չեն դատապարտվել Չմիավորման շարժման կողմից, և որ այդ երկրների միջև երկկողմ հարցերը չեն ներկայացվել միջազգային հարթակներ, ինչպիսին է Չմիավորման շարժումը:

«Չնայած Չմիավորման շարժումն ընդունել է անդամ երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները դատապարտող մի շարք փաստաթղթեր, սակայն դրանցում նշել են դիվանագիտական առաքելությունների անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը։ Մենք դատապարտում ենք իրանական կողմի այս սադրիչ քայլը և հայտարարում ենք միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի