copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:11 01-02-2023

Ինչից է սկսվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի եւ օգնականների կոնֆլիկտը

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանն է։ Շրջանառվող լուրերը տարբեր են, մի դեպքում քննարկվում է նրա եւ պարգեւավճար պահանջող պատգամավորների օգնականների կոնֆլիկտը, մյուս դեպքում՝ նրան կասկածում են կոռուպցիոն դրսեւորումների մեջ։

Oragir.News-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Նարիբեկյանի եւ պատգամավորների օգնականների կոնֆլիկտից։ Բանն այն է, որ դեռեւս սեպտեմբերին Նարիբեկյանը շրջաբերական է իջեցնում՝ նշելով, որ պատգամավորների օգնականները՝ իբրեւ պետծառայողներ, պարտավոր են աշխատանքի ներկայանալ ամեն օր՝ 10․00-18․00-ը։ Մինչդեռ պատգամավորները օգնականները հիմնականում սովոր են «լոքշ» կյանքի, աշխատանքի գնում են լավագույն դեպքում քառօրյաներին, այն էլ՝ եթե պատգամավորն է գնում, ու դեռ հայտնի էլ չէ՝ ինչ աշխատանք են կատարում։ Փոխարենը նրանց համար եւս տաբելում լրացվում է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։ Եւ հիմա օգնականները պահանջում են պարգեւավճար՝ համեմատվելով օրուգիշեր աշխատանքի եկող ԱԺ շարքային ծառայողների հետ։

Մեզ հայտնի է դարձել, որ այս շրջաբերականից հետո պատգամավորների օգնականները կոալիցիա են կազմել Նարիբեկյանի դեմ եւ պատգամավորների միջոցով փորձում են ամեն ինչ անել նրանից ազատվելու համար։ Հիմա եթե ԱԺ նախագահը «կուլ գնա» պորտաբույծ պատգամավորներին եւ նրանց օգնականներին, ազատվի Նարիբեկյանից, կստացվի աշխատակազմի ղեկավարին պատժեցին, քանի որ համարձակվել էր աշխատակիցներին ասել «աշխատանքի եկեք»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում