copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:17 01-02-2023

Իրանի գործողություններն օգնել են կասեցնել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ծրագրած ավելի մեծ հարձակումներն ընդդեմ Հայաստանի. ՀՀ փոխարտգործնախարար

Al Monitor կայքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավականությանը՝ այս համատեքստում զրուցելով ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ:

«Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածության հրահրում և վերջապես ստիպել հայկական կողմին արտատարածքային միջանցք տալ», - ասել է Կոստանյանը:

Ստեղծված իրավիճակում Al Monitor-ն ընդգծում է նաև Իրանի գործոնը՝ գրելով հետևյալը. «Անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանը կարող է հավակնել Հայաստանի հարավով՝ Սյունիքով, դեպի Նախիջևան ցամաքային և երկաթուղային միջանցք ստանալուն, ինչի հետևանքով Իրանը կբաժանվի Հայաստանից՝ իր միակ քրիստոնյա հարևանից և դեպի արևմտյան շուկաներ կենսական ելքից: Հայաստանն իր հերթին փաստացիորեն կզրկվի իր ամենաբարեկամական հարևանի՝ Իրանի կողմից հնարավոր ռազմական աջակցությունից»:

Մինչդեռ Վահան Կոստանյանն Իրանի մասով նշել է. «Իրանը կարևոր գործընկեր է։ Իրանի հետ սահմանը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հետևաբար Իրանը և Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ... Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, ավելի մեծ հարձակումներ էին նախապատրաստվում Բաքվի կողմից: Սակայն Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնել են կասեցնել այդ իրավիճակի հետագա վատթարացումը»:

Ինչ վերաբերում է Իրանի զենքի գնման հավանականությանը, ապա Կոստանյանն Al-Monitor-ին ասել է, որ այդ հարցն «իրենց օրակարգում չկա»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ