copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 01-02-2023

Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» խորհրդարանական խմբակցության նիստում։

Էրդողանը Շվեդիայի իշխանություններին խորհուրդ է տվել դատարկ ջանքեր չգործադրել՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու գործընթացում։ «Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ մեր սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրեն, պատռեն, և այս ֆոնին ձեր իրավապահներն անգործության են մատնված, մենք այո չենք ասելու ձեր մուտքին ՆԱՏՕ»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղապետարանի շենքի դիմաց տեղադրվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխիվայր կախված խրտվիլակը, բացի այդ իշխանությունները դանիական աջակողմյան Stram Kurs շարժման առաջնորդ Ռասմուս Պալուդանին թույլատրել էին Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել Ղուրանի պատճենը։ Պաշտոնական Անկարան բավականին կոշտ է արձագանքել այս գործողություններին և պարբերաբար հայտարարում է, որ չի հաստատի Շվեդիայի անդամակցության հայտը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել