copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:09 01-02-2023

Իշխանությունը մտադիր է մի «ոտք շուտ» Երևանի ավագանու ընտրություն կազմակերպել․ ժամանակը ՔՊ-ի դեմ է աշխատում

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Չնայած ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2023թ աշնանը, բայց իշխանությունը հստակ գիտակցում է, որ ժամանակն իրենց դեմ է աշխատում և մի «ոտք շուտ» ընտրություն անցկացնելը կարող է ճակատագրական լինել։

Այս տեսակետը պաշտպանողները նշում են նաև, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, վաղուց է սկսել քարոզարշավը, այնպես որ այսօրվա պայմաններում նա ավելի շատ ձայն կհավաքի, քան բոլոր հնարավոր թեկնածուները, որոնք մտադիր էին առաջադրվել հերթական ընտրություններին, իսկ այժմ պատշաճ ժամանակ չեն ունենա պատրաստվելու։

Իսկ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ է, որ գործող քաղաքապետը՝ Հրաչյա Սարգսյանը, հրաժարական տա, նոր քաղաքապետ չընտրվի, ավագանին օրենքի ուժով կլուծարվի, կնշանակվեն ընտրություններ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում