copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:13 31-01-2023

Արարատի մարզում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին պլանավորված է վթարային ջրանջատում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: