copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:05 31-01-2023

Ինչու՞ Ադրբեջանը փակեց իր դեսպանատունը Թեհրանում, մինչդեռ Թավրիզի հյուպատոսությունը շարունակում է գործել

Իրանցի քաղաքական փորձագետ Էհսան Մովախեդիանը անդրադարձել է իրանական տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին։ Այս մասին Մովախեդյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը տարհանել է Թեհրանում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին, մինչդեռ Թավրիզում այդ երկրի հյուպատոսությունը շարունակում է գործել։

«Բաքուն ասում է, որ Իրանում անվտանգ չէ, բայց բաց է պահում իր հյուպատոսությունը Թավրիզում։ Ինչո՞ւ։ Նպատակն Իրանի հետ հարաբերությունները շարունակելը չէ, պատճառն այն է, որ Բաքուն հավակնում է Թավրիզի սեփականությանը և կոպտորեն այն չի համարում ​​Իրանի մաս»,- նշել է նա։

Մովախեդիանը պնդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս կերպ ցանկանում է ասել, որ Թավրիզն ադրբեջանական քաղաք է, և իրենք մնալու են այստեղ։ «Ալիևն ուզում է ասել, որ Թավրիզը մերն է, և մենք կմնանք այստեղ»,- եզրափակել է փորձագետը։

Նշենք, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Իրանի հյուսիսային մի շարք շրջանների՝ այդ թվում Թավրիզ քաղաքի նկատմամբ, որոնց անվանում է այսպես կոչված «Հարավային Ադրբեջան»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանը տարհանել է Թեհրանում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Իրանից՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի վրա զինված հարձակումից հետո։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր