copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:35 31-01-2023

Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, քանի դեռ նրան այդ մասին չի ասել ԱԺ նախագահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նարիբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղկությանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում պարգեւավճար ստանալ ցանկացող պատգամավորների օգնականների պահանջով որոշում է կայացվել, որ Նարիբեկյանը պետք է հեռանա պաշտոնից։

«Ես ԱԺ նախագահին ենթակա անձ եմ, աշխատանքից ազատվելու դիմում գրելու առաջարկը միայն նա կարող է անել ինձ, պատգամավորների օգնականների պահանջով ես չեմ կարող ազատման դիմում գրել։ Եթե ԱԺ նախագահը չցանկանա աշխատել ինձ հետ, ես կհարգեմ այդ որոշումը»,- նշեց նա։

Նարիբեկյանը հաստատեց, որ որոշ պատգամավորների օգնականներ, իրոք, պարգեւավճար ստանալու պահանջ են դրել, սակայն չցանկացավ նշել, թե նրանք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականնե՞րն են, թե՝ ոչ, ինչպես նշվում է մամուլում։

«Ես անուններ չտամ, որովհետեւ ցանկը մեծ է, եւ ես չեմ անդրադարձել այդ ցանկին, բայց ցանկացողներ կային, այո։ Ամեն դեպքում, պարգեւավճար օրենքով սահմանված կարգով տարին երկու անգամ կարող են ստանալ պետական ծառայողները, մյուս աշխակիցները՝ ներառյալ օգնականները, ոչ։ Ինձ հրաժարականի մասին ոչ մեկը ոչինչ չի ասել, եթե օգնականները պատգամավորների հետ են խոսել ու այդպիսի որոշում է կայացվել, ես դեռ տեղյակ չեմ։ Աշխատանքային այցով Փարիզում եմ, ամենաուշը երկու օրից կվերադառնամ, եւ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ