copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 31-01-2023

Ալիևը հույս ունի, որ հունգարական ընկերությունները կմասնակցեն Արցախի օկուպացված շրջանների «վերականգնմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հունգարական ընկերությունները կմասնակցեն Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքների «վերականգնման աշխատանքներին»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կայացած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ այսօր Եվրոպային ավելի շատ են անհրաժեշտ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, քան նախկինում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է ավելացնել իր մատակարարումները և այս հարցում համագործակցել բարեկամ երկրների հետ։

«Եվ այսօր մենք կստորագրենք համապատասխան փոխըմբռնման հուշագիր, որը դուռ կբացի էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության համար»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջան ու Հունգարիան համագործակցել են նաև կրթության և մշակույթի ոլորտում։ «Մենք հույս ունենք տեսնել հունգարական ընկերությունների մասնակցությունը Ղարաբաղի վերականգնմանը։ Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք այս և այլ հարցեր»,- նշել է նա։

Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է իրեն հարմար պահին այցելել Ադրբեջան և շարունակել ակտիվ երկխոսությունը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը