copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:16 30-01-2023

Եթե Հաագայի դատարանը միջոցներ չձեռնարկի ԼՂ հայերն ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել․ Եղիշե Կիրակոսյան

Հաագայի դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այս մասին Հաագայի դատարանում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ։

«Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով։ Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը պետք է լուծված լինեին ՄԱԿ ԱԽ միջամտությամբ 2022 թվականի դեկտեմբերի 20–ին, ինչպես նաև դատարանին հղված նամակներով, բայց, կարծեք թե, Ադրբեջանը հաստատակամ է խեղդելու Լեռնային Ղարաբաղի հայերին՝ անկախ դրա գնից։ Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից, շատերը նման բախտի արժանանալու ռիսկի տակ են։

Նպարեղենների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով է բաշխվում, բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս կա, գազը բազմիցս անջատվել է, էլ․ցանցի բեռնվածությունը հանգեցրել է անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, երեխաները բաժանված են իրենց ընտանքիներից։ Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի, Ադրբեջանը բնապահպանական հորինվածքների միջոցով շարունակում է փակ պահել ճանապարհը, խախտում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի պարտավորվածությունը, և դա այդպես է անում միջազգային գրեթե միաձայն դատապարտման լույսի ներքո։

Մեկ ամսից առաջ ՄԻԵԴ–ը հրահանգեց Ադրբեջանին երաշխավորել ծանր հիվանդների ազատ տեղաշարժը, բաց Ադրբեջանը դա ևս անտեսել է։
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել»,– ասաց Եղիշե Կիրակոսյանը։


Նա մեջբերեց նաև Ալիևի ելույթներից հատվածներ, նշելով, որ Ալիևն ասել է, որ հայերը կարող են «մեկնել», Ալիևը պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին վտարելն է «մեր հողերից», նա ասել է, որ «ոչ մի երգ չի երգվելու հայերեն՝ օտար լեզվով, և այսուհետ ադրբեջանական լեզուն է իշխելու այս հողում»։ Շարունակելով մեջբերել Ալիևին, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Նա ասել է, որ նրանք կարող են մեկնել, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, կարող են մեկնել խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, բայց կարող են դուրս գալ այդտեղից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից